Ռուսաստանը սադրում է ՆԱՏՕ-ին․ Hill
Աշխարհ
Լեհաստանում և Ռումինիայում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը «սադրանք» են ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիկ Քրոուֆորդը, նրա խոսքը մեջբերում է The Hill-ը։
«Մենք միջադեպեր ենք տեսնում Լեհաստանում և Ռումինիայում։ Ռուսաստանը փորձում է սադրել ՆԱՏՕ-ին։ Չգիտեմ ՝ արդյոք նրանք փորձում են պատասխան ստանալ դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածով», - իր կարծիքն է հայտնել կոնգրեսականը։
Նրա խոսքով՝ անօդաչուների հետ կապված իրադրությունները պետք է ազդանշան դառնան ԵՄ-ի և այլ երկրների համար, որպեսզի նրանք «խստացնեն հակառուսական պատժամիջոցները և դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)