Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով CNN-ի թղթակից Ֆարիդ Զաքարիային։
«Երբեմն մեզ դա պետք է։ Նույնիսկ եթե մեզ դուր չեն գալիս միմյանց դեմքերը», - ասել է Զելենսկին։
Նա կրկնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հրադադարից հետո։ Սակայն, ըստ Ուկրաինայի նախագահի, Պուտինը «պատրաստ չէ հանդիպմանը»։
Զելենսկին ասել է, որ «պատրաստ է խոսել» Ռուսաստանի նախագահի հետ, բայց ոչ ամերիկացիների կամ եվրոպացիների միջոցով։ «Նրանց աջակցությամբ և օգնությամբ, բայց ոչ նրանց միջոցով», -պարզաբանել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)