Կիևը պատրաստ չէ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսել․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը չի տեսնում Կիևի պատրաստակամությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ լուրջ քննարկումներ սկսելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա դադար, այս դադարը ակնհայտ է։ Տեսեք ուկրաինական դիրքորոշման մեջ ճկունություն չկա, և Կիևի ռեժիմը պատրաստ չէ իսկապես լուրջ քննարկումներ սկսել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին։ Պեսկովը ընդգծել է, որ այն պետք է լավ նախապատրաստված լինի, քանի որ հակառակ դեպքում նման հանդիպումը «բացարձակապես անօգուտ կլինի»։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերի կողմից փորձագիտական մակարդակով հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է քննարկվեն ամենաբարձր մակարդակով բանակցությունների ժամանակ։
«Եվ ո՛չ Կիևի ռեժիմը, ո՛չ էլ եվրոպացիները պատրաստ չեն դա անել», - եզրափակել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան