Մեդվեդևը «բրյուսելյան խելագարներին» սպառնացել է արձագանքել ռուսական ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստան
Եթե ԵՄ երկրները որոշեն բռնագրավել Ռուսաստանի սառեցված ունեցվածքը՝ Ուկրաինային տրամադրվող վարկի տեսքով՝ սառեցված ակտիվների դիմաց, Մոսկվան կհետապնդի ԵՄ երկրներին ամեն հնարավոր ձևով, այդ թվում՝ «դատարանից դուրս»։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ «Բրյուսելից և ԵՄ երկրներից տարբեր խուլիգաններ» մտածում են ռուսական ունեցվածքը գողանալու մասին՝ «ուկրաինային ռուսական ակտիվների դիմաց վարկի» տեսքով։
«Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը կհետապնդի ԵՄ պետություններին, ինչպես նաև Բրյուսելի և ԵՄ առանձին երկրների եվրոդեգեներատներին, որոնք փորձում են բռնագրավել մեր ունեցվածքը, մինչև ժամանակների վերջը։ Ամեն հնարավոր ձևով», - գրել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան