Չինաստանը սպառնացել Է ՆԱՏՕ-ին․ Sina
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ի նկատմամբ՝ ռուսական ծագում ունեցող նավթի գնման պատրվակով: Հայտարարել է Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, նրա խոսքը մեջբերում է Sina գործակալությունը։
«Չինաստանի առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունն ամբողջ աշխարհի պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ օրինական է և ոչ մի բողոք չի առաջացնում։ Եթե Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը խախտվեն, մենք վճռական հակաքայլեր կձեռնարկենք և ամուր կպաշտպանենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը», - ընդգծել Է դիվանագետը։
Վերջինս նշել է՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը փորձում է ճնշում գործադրել Եվրամիության վրա, «միակողմանի ահաբեկման և տնտեսական հարկադրանքի տիպիկ օրինակ է»: Նա նշել է, որ նման գործողություններով Վաշինգտոնը «լրջորեն խաթարում է» միջազգային առևտրային կանոնները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան