Վարշավան վտանգում է այլ երկրների հետ հարաբերությունները․ Բելառուսի ԱԳՆ
Աշխարհ
Պաշտոնական Մինսկը կարծում է, որ լեհ-բելառուսական սահմանը փակելով՝ Վարշավան վնասել է ինքն իրեն՝ վտանգելով այլ երկրների հետ հարաբերությունները։ Համապատասխան հայտարարությունն արել է Բելառուսի ԱԳՆ նախարար Մաքսիմ Ռիժենկովը, գրում է EADaily-ն:
Նա նաև հիշեցրել Է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի վերջերս Լեհաստան կատարած այցի մասին՝ նշելով, որ Վարշավան այժմ ստիպված կլինի իր գործողությունները բացատրել Պեկինին:
«Ի թիվս այլոց, լեհական կողմը ստիպված կլինի բացատրել, թե ինչու ավելի քան մեկ շաբաթ չինական ապրանքները չեն կարող հատել սահմանը «բացարձակ շինծու պատրվակով», ինչը, ի վերջո, կխախտի դրանց առաքման ժամկետները», - հավելել է ԱԳՆ նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)