Իսրայելի արտգործնախարարը Իսպանիայի վարչապետին «երկրի ամոթ» է անվանել
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին և նրա կառավարությանը անվանել է երկրի ամոթ՝ պաղեստինամետ բողոքի ցույցերի ֆոնին։ Իսրայելցի նախարարն այս մասին ասել է X սոցիալական ցանցում։
Սաարի խոսքով՝ Սանչեսը մի քանի օր առաջ ափսոսանք է հայտնել Իսպանիայի կողմից Իսրայելին կանգնեցնելու նպատակով ատոմային ռումբի բացակայության համար։ «Ավելի ուշ Իսպանիայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցի», -նշել է նախարարը։
«Պաղեստինամետ ամբոխը լսել է սադրիչ կարգախոսներ և խափանել է «Վուելտա» հեծանվավազքը։ Այսպիսով, չեղարկվել է Իսպանիայի համար միշտ հպարտության աղբյուր հանդիսացած մարզական միջոցառումը։ Պեդրո Սանչեսը և նրա կառավարությունը Իսպանիայի ամոթն են», - գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)