Իլոն Մասկը գնել է ավելի քան երկու միլիոն Tesla-ի բաժնետոմս՝ բարձրացնելով շուկայի արժեքը
Համաշխարհային Մամուլ
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իր հիմնադրամի միջոցով գնել է ավելի քան երկու միլիոն Tesla-ի բաժնետոմս՝ յուրաքանչյուրի արժեքը 371-396 դոլար սահմանում։ Գործարքից հետո Մասկի բաժնետոմսերի ընդհանուր փաթեթը հասել է 413 միլիոնի։ Նորությունը հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին։
Tesla-ի բաժնետոմսերը վերջին օրերին զգալի աճ են գրանցել՝ նախորդ շաբաթ ավելանալով 7,4%-ով, իսկ այսօր՝ սեպտեմբերի 15-ին՝ ևս 6%-ով։ Վերլուծաբանների կարծիքով՝ շուկայի դրական շարժն ամրապնդվել է Մասկի՝ քաղաքական գործունեությունից աստիճանական հեռանալու ֆոնին։
Օգոստոսին Tesla-ն արդեն հավանություն էր տվել Մասկին նոր պարգևատրության փաթեթ տրամադրելու՝ 96 միլիոն բաժնետոմսով, որը գնահատվում էր մոտ 29 միլիարդ դոլար։ Եթե միլիարդատերը երկու տարի էլ մնա CEO կամ բարձրաստիճան պաշտոնյաների կազմում, նա կստանա այդ փաթեթը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 2024-ին Դելավերի դատարանը չեղարկել էր 2018-ին հաստատված՝ 56 միլիարդ դոլարի չափով «անհավատալի» պարգևատրությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան