Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը Հայաստան
Աշխարհ
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումները սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 9-ից ժամանակավորապես կդադարեցվեն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
«Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին», –ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան