ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ջանքերին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում
Աշխարհ
Միացյալ Նահանգները աջակցում է Իսրայելի ջանքերին՝ պայքարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Bloomberg-ը։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն ձեռնպահ է մնացել Իսրայելին քննադատելուց սեպտեմբերի 9-ին Կատարի վրա հրթիռային հարված հասցնելու համար։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթությունը ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիան և զինաթափումն է՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար։
Սեպտեմբերի 12-ին Axios-ը հաղորդել է, որ Մարկո Ռուբիոն հանդիպել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցվածների հարազատների հետ։ Սեպտեմբերի 14-ին Ռուբիոն ժամանել է Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուբիոյին տարել է Արևմտյան պատի մոտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)