Ռուբլու պաշտոնական փոխարժեքը կտրուկ աճել է՝ դոլարի և եվրոյի դիմաց
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 16-ի համար սահմանել է ռուբլու նոր պաշտոնական փոխարժեքը՝ դոլարի և եվրոյի նկատմամբ կտրուկ բարձրացումով։ Դոլարի փոխարժեքը նվազեցվել է 1,31 ռուբլով՝ մինչև 83,07 ռուբլի, իսկ եվրոն՝ 1,88 ռուբլով՝ մինչև 97,45, գրում է Лента.ру-ն։
Forex շուկայում դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 12-ին հասել էր նվազագույն 81,5 ռուբլու, իսկ այսօր առևտրային նստաշրջանում արժույթը գնահատվում է մոտ 82 ռուբլի։ Փորձագետները փոփոխությունը կապում են ԿԲ-ի տոկոսադրույքի քաղաքականության վերագնահատման հետ։
Անցած շաբաթ բանկը անակնկալ որոշեց պահպանել տարեկան տոկոսադրույքը 17 տոկոսի մակարդակում՝ չկատարելով սպասվող նվազեցումը մինչև 16 տոկոս։ Էլվիրա Նաբիուլինան նախազգուշացրել է, որ մոտ ապագայում տոկոսադրույքի հետագա նվազեցում սպասել պետք չէ, իսկ գործընթացը կարող է կանգ առնել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան