Մալդիվները միանում է ՄԱԳԱՏԷ-ին
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովը հաստատել է Մալդիվների անդամակցությունը կազմակերպությանը որպես անդամ պետություն, ասվում է գործակալության հայտարարության մեջ։
«ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսը հաստատել է Մալդիվներին որպես ՄԱԳԱՏԷ-ի նոր անդամ պետություն։ Հայտարարությունից հետո Ժնևում՝ ՄԱԿ-ում Մալդիվների մշտական ներկայացուցչությունից Սալմա Ռաշիդը ելույթ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում։ Շնորհավորում ենք և ողջունում Մալդիվներին ՄԱԳԱՏԷ-ի ընտանիքում», - հայտնել է գործակալությունը իր պաշտոնական սոցիալական ցանցերի էջում։
Մալդիվների միացմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անդամ երկրների ընդհանուր թիվը հասել է 181-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)