Եգիպտոսում բացահայտվել է 3000 տարվա վաղեմության մումիա (Լուսանկար)
Ժամանց
Եգիպտոսի հարավում՝ Լուքսոր քաղաքում, հայտնաբերվել է լավ պահպանված կնոջ մումիա, որը ունի ավելի քան 3000 տարվա վաղեմություն։ Դամբարանը գտնվում է Էլ-Ասասեֆ նեկրոպոլիսում՝ Նեղոսի արևմտյան ափին։ Այն եղել է երկու սարկոֆագներից մեկը, որոնք այս ամսվա սկզբին հայտնաբերել էր ֆրանսիական ղեկավարությամբ գործող հնագիտական առաքելությունը։
Այս տարի Եգիպտոսն արդեն ավելի քան մեկ տասնյակ նման բացահայտումներ է արել։ Տեղական իշխանությունները հույս ունեն, որ նման հայտնագործությունները ոչ միայն կնպաստեն երկրի միջազգային հեղինակությանը, այլև կվերականգնեն զբոսաշրջային հետաքրքրությունը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան