Նեթանյահուն նախապես տեղեկացրել է Թրամփին՝ Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակման մասին․ Axios
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախապես տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության նստավայրը հարվածելու իր մտադրության մասին: Այս մասին հաղորդում է ամերիկյան Axios պորտալը:
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ «Թրամփը տեղյակ էր հարձակման մասին նախքան հրթիռների արձակումը»։ «Սկզբում Նեթանյահուի և Թրամփի միջև քաղաքական մակարդակով քննարկում է եղել, ապա՝ ռազմական խողովակներով։ Թրամփը «ոչ» չի ասել», - հավելել է աղբյուրը։ Իսրայելցի երկրորդ պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգները նախապես զգուշացվել էին հրեական պետության կողմից Կատարին հարվածելու ծրագրերի մասին։ «Եթե Թրամփը ցանկանար կանխել դա, կարող էր։ Իրականում նա չարեց», - հավելել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)