Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել Լիբանանի վրա
Աշխարհ
Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը:
Նշանակետը անվանվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի շտաբ-բնակարանը Նաբաթիե քաղաքի տարածքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ «շտաբ-բնակարանի ներկայությունն այս տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված (հրադադարի) համաձայնագրերի խախտում է»:
«Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանում՝ վտանգի ենթարկելով Լիբանանի քաղաքացիական բնակչությանը և օգտագործելով այն որպես մարդկային վահան», - հայտարարել է բանակը։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - զգուշացրել է զինվորականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)