Իսրայելը կշարունակի ավելացնել ներդրումները զենքի արտադրության ոլորտում
Աշխարհ
Իսրայելը կշարունակի ավելացնել սեփական զենքի արտադրության ոլորտում ներդրումները՝ եվրոպական արտադրողներից կախվածությունից խուսափելու համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կշարունակենք ավելացնել զենքի արտադրության ոլորտում ներդրումները, որպեսզի կախված չլինենք Արևմտյան Եվրոպայի առաջնորդներից», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նեթանյահուն ընդգծել է, որ, չնայած երկու տարվա պատերազմին, իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների և զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը՝ Միացյալ Նահանգներից հետո։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն