Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է` Գազան կրակի մեջ է
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազա քաղաքը «այրվում է» և հաստատել է հարձակումը շարունակելու ծրագրերը մինչև արմատական պաղեստինյան շարժման՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը և 2023 թվականի հոկտեմբերին զինյալների կողմից առևանգված պատանդների ազատ արձակումը: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Նա ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «երկաթե բռունցքով» հարվածում են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին, և որ իսրայելցի զինվորները «քաջաբար պայքարում են»՝ պատանդների ազատ արձակման և թշնամու պարտության համար պայմաններ ստեղծելու համար։
Կացը շեշտել է, որ Իսրայելը չի նահանջի կամ չի թուլացնի հարձակումը մինչև իր առաքելության ավարտը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան