Ալլա Պուգաչովայի դեմ դատական հայց է ներկայացվել․ երգչուհուց պահանջում են 1.5 միլիարդ ռուբլի
Ժամանց
Երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ դատական հայց է ներկայացվել՝ 1.5 միլիարդ ռուբլի վճարելու պահանջով: Այս մասին հայտնել է SHOT-ը:
Նշվում է, որ դատական հայցը ներկայացրել է փաստաբան Ալեքսանդր Տրեշչևը, իսկ պատճառը Պուգաչովայի՝ վերջերս տված հարցազրույցն է, որի ժամանակ նա գովաբանել է Ջոխար Դուդաևին:
Հայցվորը Դուդաևի մասին հայտարարությունները և Ռուսաստանի Դաշնության գործողությունների քննադատությունը համարել է վիրավորական իր և պատերազմի վետերանների նկատմամբ:
Որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ փաստաբանը երգչուհուց պահանջում է 1.5 միլիարդ ռուբլի։ Նա խոստանում է, որ եթե դատարանը որոշում կայացնի իր օգտին, այդ գումարը կնվիրաբերի բարեգործական կազմակերպությանը:
Պուգաչովան լքել է Ռուսաստանը 2022 թվականի հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան