Զամբիայում նախագահի դեմ սև մոգության համար երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել
Աշխարհ
Զամբիայի դատարանը երկու տղամարդու մեղավոր է ճանաչել երկրի նախագահ Հաքաինդե Հիչիլեմայի սպանության համար կախարդություն անելու մեջ, հաղորդում է Guardian թերթը։
Գյուղապետ Լեոնարդ Ֆիրին և Մոզամբիկի քաղաքացի Ջասթին Մաբուլեսե Կանդունդեն ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերին։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են «կախարդական թալիսմաններ»՝ կենդանի քամելեոնի, կենդանու պոչի, կարմիր գործվածքի և անհայտ սպիտակ փոշու տեսքով։
Մեղադրողը հայտարարել է, որ մեղադրյալները վարձվել են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Էմանուել «Ջեյ Ջեյ» Բանդայի եղբոր կողմից, ով կասկածվում է մի շարք լուրջ հանցագործություններ կատարելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)