Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Գազա քաղաքին
Աշխարհ
Իսրայելական բանակը 20 րոպեում 37 հարված է հասցրել պաղեստինյան Գազա քաղաքի վրա, հաղորդում է Ynet-ը։
Իսրայելական զորքերը օգտագործել են ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կրակ են բացել հրետանուց։
Այս պահին Գազայի փողոցներում լսվում են պայթյունների ձայներ։ Քաղաքի հյուսիսարևմտյան թաղամասերի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները և փորձում լքել Գազան։ Ճանապարհներին տրանսպորտային միջոցների կուտակման պատճառով՝ երթևեկությունը դժվարացել է։
Եմենի «Ալ Մասիրա» հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի Սաբրա և Ալ-Դարաջ թաղամասերի վրա Իսրայելի կողմից հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են քաղաքի տասնյակ բնակիչներ։ Նրանցից մի քանիսը թաղված են մնացել բնակելի շենքերի փլատակների տակ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան