Ուկրաինայի պաշտպանական ծախսերը 2026 թվականին կավելանան՝ հասնելով 68 միլիարդ դոլարի
Աշխարհ
Ուկրաինայի բյուջեի նոր նախագիծը նախատեսում է պաշտպանության ֆինանսավորման զգալի աճ: Ինչպես հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, պաշտպանության ծախսերը կաճեն 168,6 միլիարդ գրիվնայով (4 միլիարդ դոլար) և կհասնեն 2,8 տրիլիոն գրիվնայի (մոտ 68 միլիարդ դոլար), որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 27,2%-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ամբողջ երկիրը պետք է աշխատի կամ բանակում, կամ բանակի համար: Սա արտացոլվում է 2026 թվականի պետական բյուջեում»,- ընդգծել է Սվիրիդենկոն իր Telegram ալիքում: Նրա խոսքով՝ արտաքին ֆինանսավորման անհրաժեշտությունը գնահատվում է 67,7 միլիարդ դոլար:
Միաժամանակ, նախատեսվում է առողջապահությանը հատկացնել 6,3 միլիարդ դոլար, գիտությանը՝ 483 միլիոն դոլար, իսկ մշակույթին՝ 114 միլիոն դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)