Լյուքսեմբուրգը որոշել Է Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն
Աշխարհ
Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը և արտգործնախարար Քսավիե Բեթելը խորհրդարանական հանձնաժողովին հայտնել են՝ երկիրը մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է Politico-ն։
Ինչպես հաղորդվում է՝ ճանաչման մասին վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Դա տեղի կունենա մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Բելգիայի հետ համաձայնությամբ։
Այսպիսով, Լյուքսեմբուրգը կմիանա արևմտյան երկրների աճող ցանկին, որոնք Պաղեստինը մտադիր են ճանաչել արդեն հաջորդ շաբաթ: Նշվում է՝ վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունն արվել է կառավարության մի քանի ամիս տատանվելուց հետո և եվրոպացի առաջնորդների աճող կոչերի ֆոնին, որպեսզի Իսրայելը դադարեցնի պատերազմը Գազայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)