ԱՄՆ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Գազայի հատվածի օկուպացիայի համար․ ՀԱՄԱՍ
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ուղղակի պատասխանատվություն է կրում Գազայի հատվածի օկուպացիայի համար: Այս մասին տեղեկացրել է EADaily-ն։
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լիակատար պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում իր գերիների կյանքի համար, ինչպես որ ԱՄՆ-ի վարչակազմն ուղղակի պատասխանատվություն է կրում հատվածում բնաջնջման դաժան պատերազմի սրման համար՝ իր աջակցության և ապատեղեկատվության քաղաքականության պատճառով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է՝ Թրամփի հայտարարություններն արտահայտում են նրա աջակցությունը Իսրայելին, ինչպես նաև «երկակի ստանդարտների» առկայությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)