Բելգրադը բացահայտ ճնշման է ենթարկվում․ Ռուսաստանում Սերբիայի դեսպան
Աշխարհ
Ռուսաստանում Սերբիայի դեսպան Մոմչիլո Բաբիչը խոսել Է Բելգրադի վրա Արևմուտքի ճնշման մասին: Այս մասին նա հայտարարել է Известия թերթին։
Սերբ դիվանագետի խոսքով՝ եվրոպական երկիրը ճնշումների է ենթարկվում արևմտյան պետությունների կողմից ՌԴ-ի հետ «սերտ, բարեկամական հարաբերությունների», ինչպես նաև նրա դեմ պատժամիջոցներ չկիրառելու պատճառով:
«Դա ինձ գրեթե բացահայտ ասում են արևմտյան դիվանագետները՝ խորհուրդ տալով բարեկամական տոնով, մտածել Ռուսաստանի հետ բարեկամության մասին։ Մենք իրավունք չունենք դավաճանել մեր նախնիներին», - հավաստիացրել է խոսնակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)