Ռուսաստանում կալանավորվել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը
Աշխարհ
Մոսկվայի մարզում դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը Կիվայի սպանության գործով գործարարի համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառակերության գործով։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում և տուգանվել։ Հետաքննությունը պարզել է, որ գործարարը երկու անգամ գումար է փոխանցել դատարանի վճիռն ի կատար ածող պաշտոնյային՝ ընկերության հաշիվների վրա կալանքն օրենքի խախտմամբ վերացնելու համար։
Նշենք, որ Կիվայի մարմինը հայտնաբերվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)