Ուկրաինան սկսել է պատրաստվել Զապորոժիե քաղաքի հարավային մասի տարհանմանը
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները Զապորոժիեի հարավային մասը պատրաստում են տարհանման՝ վախենալով Ռուսաստանի զինված ուժերի մոտենալուց։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ինքնիշխանության հարցերով Հանրային պալատի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է Զապորոժիեի Կոմունարսկի շրջանին։ Ռոգովը նշել է, որ օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարությունը հրաման է տվել ստեղծել իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների հատուկ խմբեր։ Նրանք ստիպված կլինեն տարհանել բնակչությանը, եթե համապատասխան հրաման ստացվի Կիևից։
«Այսօր առաջնագծից մինչև Զապորոժիեի հարավային սահմանը ուղիղ գծով մոտ 20 կմ է», - ընդգծել է հասարակական գործիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)