Կինը սիրեկանի հետ խեղդամահ են արել ամուսնուն
Աշխարհ
Հնդկաստանում կնոջ և նրա սիրեկանի դավադրությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Times of India-ի տեղեկացմամբ՝ զույգը նախապես պայմանավորվել է սպանել ամուսնուն՝ իրենց արդեն երկու տարի տևող սիրային հարաբերություններին խոչընդոտ չլինելու համար։
Կնոջ սիրեկանը կնոջ հետ միասին խեղդամահ է արել տղամարդուն դուպատտայով՝ հնդկական ավանդական երկար շալով։ Ոստիկանությունը կարճ ժամանակ անց ձերբակալել է նրանց, և երկուսն էլ հարցաքննության ընթացքում խոստովանել են կատարվածը։
Քննիչները պարզել են, որ սպանության գլխավոր շարժառիթը եղել է ամուսնուն «հեռացնելու» ցանկությունը։ Դեպքը լայն արձագանք է առաջացրել Հնդկաստանում՝ դառնալով հերթական օրինակ, թե ինչպես են սիրային դավադրությունները հանգեցնում դաժան սպանությունների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)