Իսրայելը հայտնել է Գազա երկու իսրայելական դիվիզիայի մուտքի մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերի երկու դիվիզիաներ շարժվում են դեպի Գազա քաղաքի խորքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իսրայելական բանակի խոսնակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«98-րդ և 161-րդ դիվիզիաները ներկայումս ավելի խորն են շարժվում դեպի Գազա քաղաք, և առաջիկա օրերին նրանց կմիանա ևս մեկ դիվիզիա», - ասել է նա։
Սեպտեմբերի 16-ի գիշերը իսրայելական բանակը 20 րոպեի ընթացքում 37 հարված է հասցրել պաղեստինյան քաղաքի վրա։ Իսրայելական զորքերը օգտագործել են ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կրակ են բացել հրետանուց։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազան «կրակի մեջ է»։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը «երկաթե բռունցքով» հարվածում է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին և ստեղծում պայմաններ պատանդների ազատ արձակման և խմբավորման ջախջախման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)