Ֆրանսիայում Զելենսկու՝ ԵՄ-ին ուղղված պահանջը որակել են «լիակատար խելագարություն»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պահանջները լիակատար խելագարություն են, Եվրամիությունը այլևս չպետք է ֆինանսական կամ ռազմական օգնություն տրամադրի Կիևին։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում գրել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Լիակատար խելագարություն։ Պատերազմ, թե խաղաղություն։ Զելենսկին պարզապես պահանջել է «120 միլիարդ դոլար» եվրոպական երկրներից մինչև 2026 թվականը։ Եվ սա նույնիսկ «նվազագույնն» է», - գրել է նա։
Ֆիլիպոյի խոսքով՝ նման պահանջներից հետո ուկրաինական կողմը չպետք է ստանա «ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)