Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի, որի արդյունքում մեր վարկանիշի նվազումը կկրի կարճաժամկետ բնույթ. Մարտին Գալստյան
Տնտեսություն
«Հույս ունեմ, որ հարցը, որը կապված է ՀԷՑ-ի անորոշությունների հետ, արագ կլուծվի, որի արդյունքում մեր վարկանիշի նվազումը կկրի կարճաժամկետ բնույթ»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նման պատասխան նա հնչեցրեց լրագորղի դիտարկմանը, որ «Մոդիս»-ը իջեցրել է ՀՀ վարկանիշը ՀԷՑ-ի հետ կապված, ավելացնելով նաև բացասական կանխատեսումները։
Գալստյանը գտնում է, որ այն երկարաժամկետ ազդեցություն չի կարող ունենալ, առավել ևս՝ Հայաստանի ֆինանսական կայունության վրա
ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ Կառավարության՝ ՀԷՑ-ի մասով Արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու հարցը ԿԲ լիազորություններից դուրս է և չպատասխանեց լրագրողին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան