Մենք զգուշացրել ենք՝ Իսրայելի կողմից պատասխան կլինի․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մի շարք երկրների մտադրությունները բարդացնում են խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը: Նրա խոսքերն է փոխանցում РИА Новости-ն։
«Այն, ինչով զբաղվում են այդ երկրները ՄԱԿ-ում, Նախ, դա հիմնականում արվում է իրենց ներքին քաղաքականության պատճառով, երկրորդ, դրանք հիմնականում խորհրդանշական ժեստեր են, նրանք մեզ ոչ մի կերպ չեն մոտեցնում Պաղեստին պետության ստեղծմանը, միակ ազդեցությունը՝ ՀԱՄԱՍ-ին խրախուսելն է», - ասել է քարտուղարը:
«Ընդհանրապես, դա խոչընդոտ է խաղաղության հասնելու համար։ Մենք զգուշացրել ենք՝ առաջին հերթին, Պաղեստինը ճանաչելու մտադրությունները բարդացնում են բանակցային գործընթացը, և երկրորդ՝ մենք զգուշացրել ենք՝ Իսրայելի կողմից պատասխան կլինի», - հայտարարել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)