Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ
Աշխարհ
Իսրայելի կողմից Կատարի մայրաքաղաք Դոհայում ՀԱՄԱՍ–ի պատվիրակության նստավայրի վրա հարձակումը միջազգային համակարգին և միջազգային իրավունքին ուղղված բաց մարտահրավեր է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կատար կատարած այցից հետո ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս իշխանությունները «մարդասպանների մի համայնք են, որոնք իրենց արմատական հայացքները վերածել են ֆաշիստական գաղափարախոսության»։
«Նեթանյահուն գաղափարախոսորեն շատ մոտ է Հիտլերին, ով չէր կարող կանխատեսել իր պարտությունը։ Նույն ճակատագիրն է սպասվում նրան», - նշել է թուրք առաջնորդը։
Էրդողանը նշել է, որ Արևմտյան երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչումը «Իսրայելին ավելի շատ անկյուն կգցի»։ Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է այս հարցը կրկին բարձրացնել ՄԱԿ-ի ամբիոնից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)