Հայտարարել է ժամանակավոր հրաժարականի մասին
Աշխարհ
Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդել Հաֆիզ Գոգան հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից:
Նա հրաժարական է տվել Բենգազի քաղաքում իր դեմ անցկացված ցույցերից հետո. ցուցարարները նրանից պահանջում էին հրաժարվել իր պաշտոնից:
Այս մասին է հաղորդում BBC-ին։
<Իմ պաշտոնից հեռանալը բխում է երկրի շահերից, և ես կատարում եմ ցուցարարների ցանկությունը>, – հայտարարել է Աբդել Հաֆիզը:
Շաբաթ օրը ցուցարարները հարձակվել էին Լիբիայի Ազգային անցումային խորհրդի շտաբի վրա:
Նրանք Աբդել Հաֆիզ Գոգային մեղադրում են այն բանում, որ վերջինս հրաժարվել է Քադաֆիի ռեժիմից ու անցել նոր ձևավորված կառավարության կողմը` կարճաժամկետ նկատառումներով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ