Իսրայելը պատրաստվում է հարվածել Եմենի Հոդեյդայի նավահանգստին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ առաջիկա ժամերին հարվածելու է Եմենի Հոդեյդա նավահանգստին։ Բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տարածվել է արաբերենով, բոլորին կոչ է արվել անհապաղ լքել նավահանգիստը և այնտեղ շարված նավերը։
Հոդեյդայի նավահանգիստը գտնվում է հութիների վերահսկողության տակ, որոնք վերջին ամիսներին հարվածներ են հասցնում Իսրայելին կապ ունեցող նավերին և գնդակոծում հրեական պետության տարածքը։ Նրանց գործողությունները, ըստ հայտարարությունների, ուղղված են Պաղեստինի աջակցությանն ու Գազայում Իսրայելի ռազմական գործողություններին պատասխանելու համար։
Միջադեպը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը հայտարարեց, որ Գազայում Իսրայելի գործողությունները կարելի է դասել ցեղասպանության թվին։ Զեկույցում նշվում է, որ զոհված խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել մինչև 680 հազարի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան