Բուդապեշտը հրաժարվում է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը
Համաշխարհային Մամուլ
Վենգրիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավթից, քանի որ իրական այլընտրանքների բացակայությունը կվտանգի երկրի էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ հարցերով վենգրացի նախարար Յանոշ Բոկան։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը մշտապես կողմ է եղել մատակարարումների ուղիների և աղբյուրների դիվերսիֆիկացիային, սակայն առանց կենսունակ այլընտրանքների քննարկել կախվածության նվազեցումը «անիմաստ է»։
«Վենգրիայի կառավարությունը երբեք չի ընդունի որոշում, որը կարող է վտանգի տակ դնել երկրի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը», — ընդգծել է Բոկան՝ արձագանքելով ԵՄ շրջանակներում Մոսկվայից նավթի ներմուծման սահմանափակումների պահանջներին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)