Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում դիտարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի չեղարկում և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջությամբ նվազեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը տրամադրվող մեր աջակցությունը», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)