Զախարովան նշել է՝ ինչու է ԵՄ-ն ռուսների համար «վիզային մանիպուլյացիաների» դիմում
Ռուսաստան
ԵՄ երկրները, հակառակ ԵԱՀԿ-ում իրենց պարտավորություններին, դիմում են վիզային մանիպուլյացիաների ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որպեսզի աջակցեն «ռուսատյացության աստիճանին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հգայտնում է EADaily-ն։
«Վիզային մանիպուլյացիաների միջոցով, ի հեճուկս սեփական պարտավորությունների՝ դա չանել, իսկ նման պարտավորություններ նրանք ստանձնել են ԵԱՀԿ շրջանակներում, նրանք շարունակում են պահպանել ռուսատյացության այդ աստիճանը», - նշել Է դիվանագետը մեկնաբանելով՝ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը խստացնելու ծրագրերի մասին հաղորդագրությունները:
Զախարովան վստահություն է հայտնել՝ եվրոպական երկրների իշխանությունները «ոչինչ չունեն ներկայացնելու ո՛չ իրենց ընտրողներին, ո՛չ իրենց քաղաքացիներին, ո՛չ տնտեսության, ո՛չ աշխարհաքաղաքականության, ո՛չ մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում»: «Ռուսատյացության այդ աստիճանը պահպանվում է նման արհեստական եղանակով», - նշել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան