Օգոստոսին Հայաստան է այցելել 334 հազար 396 զբոսաշրջիկ
Հայաստան
Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334 հազար 396 զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։
2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1 մլն 505 հազար 123 զբոսաշրջիկ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան