Սպասում ենք դրական առաջընթացի. Նահայան
Աշխարհ
ԱՄԷ-ն մեծ նշանակություն է տալիս կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և շահագրգռված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի և համագործակցության զարգացմամբ. հայտարարել է երկրի նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը՝ Ադրբեջանում Ալիևի հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ:
«Այս համատեքստում մենք անհամբերությամբ սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակականությանը և դրական առաջընթացին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ընդգծել է ԱՄԷ Նախագահը:
Նա նշել է, որ այս կապակցությամբ ԱՄԷ-ն կրկին ընդգծում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և ժողովուրդների խաղաղ գոյակցությանը աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն