Թրամփը պատրաստ է միջնորդել Պուտին–Զելենսկի հանդիպմանը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն, ամենայն հավանականությամբ, ստիպված պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ երկու ղեկավարներն էլ «անհաշտ են միմյանց հետ», և առանց միջնորդի հանդիպումը դժվար թե արդյունք տա։
Bloomberg TV-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ նման բանակցությունները կարող են «մեծ արդյունքներ բերել» ու նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն՝ հակամարտության շարունակականության վտանգը նվազեցնելու համար։
Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Պուտին–Զելենսկի հնարավոր հանդիպումը կարող է արդյունավետ լինել միայն նախապատրաստական լուրջ աշխատանքի դեպքում։ Մոսկվան, ըստ նրա, դեմ չէ նման քննարկումներին, սակայն կարևորում է հիմնավոր օրակարգի ձևավորումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան