Մերձավորարևելյան փորձագետը կասկածում է ՀԱՄԱՍ-ի հնարավորություններին
Համաշխարհային Մամուլ
Պալեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի կարող կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) առաջխաղացումը Գազայում և չի կարող նրան լուրջ պարտություն պատճառել։ Այդ մասին Лента.ру-ի հետ զրույցում ասել է ՄՌԳԽ ծրագրերի մենեջեր, արևելագետ Իվան Բոչարովը։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակը հսկայական փորձ ունի երկարատև պատերազմների վարման մեջ և բոլոր առումներով գերազանցում է ՀԱՄԱՍ-ին՝ թե՛ թվաքանակով, թե՛ տեխնոլոգիայով, թե՛ կազմակերպչությամբ։ Վտանգները, որ բարձրաձայնում են Իսրայելի որոշ քաղաքական գործիչներ, ավելի շատ կապված են քաղաքական, քան ռազմական հետևանքների հետ։
Միևնույն ժամանակ Բոչարովը նշում է, որ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո հնարավոր է շարունակվի դիմադրությունը։ Նրա կարծիքով, Իսրայելը բախվելու է պարտիզանական մարտավարության, սակայն պարտություն չի կրի․ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները կարող են պահպանել շարժումը, իսկ դրա գաղափարախոսությունը՝ գոյատևել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան