Արևմտյան մամուլը գնահատել է SU-34-ի մատակարարման տեմպերը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ստանում են ավելի շատ SU-34 կործանիչ-ռմբակոծիչներ, քան որևէ այլ տեսակի ինքնաթիռ։ Ինչպես գրում է Military Watch Magazine-ը, մատակարարումները շարունակվում են արագացված տեմպերով։
Հրապարակման մեջ նշվում է, որ նոր ինքնաթիռները ոչ միայն փոխարինելու են ծառայությունից դուրս եկող ռմբակոծիչներին, այլև զգալիորեն ավելացնելու են ՌԴ զինանոցը։ Ակնկալվում է, որ մինչև 2030-ականների սկիզբը ռուսական օդուժի կազմում Սու-34-ների թիվը կանցնի 400-ը։
Հիշեցվում է, որ SU-34-ը ունի բարձր թռիչա-տեխնիկական հատկանիշներ և կարող է կրել նաև «օդ-օդ» դասի հրթիռներ՝ օդային թիրախների ոչնչացման համար։ Սեպտեմբերին «Ռոստեխ»-ը հաղորդել էր ՎԿՍ-ին SU-34-ի հերթական խոշոր խմբաքանակի փոխանցման մասին՝ նշելով, որ մատակարարման քանակը դարձել է ռեկորդային։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ