Սա գենոցիդի իրավական գնահատական չէ. Գուտերիշ
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ Գազայի սարսափելի իրավիճակը իրավական առումով գենոցիդ որակելու իրավասություն ունի միայն Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։ Նրա խոսքով՝ իր լիազորությունների մեջ չի մտնում նման գնահատական տալը, սակայն «ներկա պահին տեղի ունեցողը պարզապես սարսափելի է»։
Գուտերիշը նաև ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու ստեղծված ճգնաժամը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը իր զեկույցում Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել էր որպես գենոցիդ։ Իսրայելի ԱԳՆ-ն կտրուկ հակադարձել էր այդ եզրակացությանը՝ պահանջելով լուծարել հանձնաժողովը և հայտարարելով, թե զեկույցը «կառուցված է ստի վրա»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան