Լույս է տեսել «Հայերը պարսկալեզու մշակութային աշխարհում» հոդվածների ժողովածուն
Գիտություն և Մշակույթ
Մատենադարանի Հրատարակչությունը լույս է ընծայել «Հայերը պարսկալեզու մշակութային աշխարհում» հոդվածների ժողովածուն(Եր., 2025.- 168 էջ)։ Այս մասին հայտնում են Մատենադարանից։
«Ժողովածուն լուսաբանում է ուշմիջնադարյան երկլեզու պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն մատենակից բառարաններում պարսկերեն բառանյութի, մերձավորարեւելյան բազմամշակութային միջավայրում 16-17-րդ
դարերի հայկական տաղերգության մեջ հայերեն-պարսկերեն-թուրքերեն խայտաբղետ
(մուլամմա) բանաստեղծության ի հայտ գալու հանգամանքները, արեւելք-արեւմուտք մշակութային մերձեցման գործում 19-րդ դարի պոլսահայ եւ Կ.Պոլսում կենտրոնացած իրանցի մտավորականության կամրջող դերը, հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցման, համապատասխան դասագրքերի կազմման, ուսումնական նոր մեթոդների կիրառման, Հնդկաստան տեղափոխված ջուղահայերի ժողովրդական երգարվեստում պարսից դասական պոեզիայի արտահայտչամիջոցների կիրառման, Հնդկաստանում արաբատառ գրականության տպարան հիմնելու, հայկական եւ իրանական ժողովրդական հեքիաթներում նկատվող ուսուցողական ընդհանրությունների խնդիրները։
Խմբագիր՝ Մատենադարանի Բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման
խմբի ղեկավար, բ․գ․թ․ Հասմիկ Կիրակոսյան»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան