Զինվորականները շրջափակել են օդանավակայանը
Աշխարհ
Եմենի բանակի զինվորները կիրակի օրը բողոքի ցույց են կազմակերպել և դադարեցրել միջազգային Սանա օդանավակայանի աշխատանքները:
Բանակային կայազորը, որը գտնվում է օդանավակայանի հարևանությամբ, պահանջում է, որ ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Մուհամմեդ Սալեհի հրաժարականը։
mignews.com-ի հաղորդմամաբ՝ զինվորականները փակել են վայրէջքի ճանապարհները, ինչի պատճառով դիսպետչերները վայրէջքները տեղափոխել այլ օդանավակայաններ:
Տեղական կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ Թաիզ քաղաքի օդանավակայանում ևս շաբաթ օրը զինվորականները նման բողոքի ակցիա էին կազմակերպել:
33 տարի շարունակ կառավարության գլխին գտնվող Սալեհի հրաժարականի համար Եմենում 2011 թվականի փետրվարից շարունակվում են ցույցերը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ