ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը կսկսեն աշխատանքները առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի ներկայացուցիչները առաջիկա օրերին կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ գործնական աշխատանքները, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Սլեպնևը Հնդկաստան է ժամանել մեկ օր առաջ և արդեն բանակցություններ է վարել Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
«Ինչ վերաբերում է մեր աշխատանքի գործնական բովանդակությանը, մենք ընդհանուր առմամբ փոխանակվեցինք ապագա համաձայնագրից որոշակի սպասումներով, և հիմնական պայմանավորվածությունն այն է, որ մեր բանակցային թիմերը գործնական աշխատանքները կսկսեն բառացիորեն հաջորդ շաբաթվանից», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սլեպնևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)