Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը դեռևս հնարավոր է կանխել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը՝ կապված նրա միջուկային դոսիեի հետ, կարելի է խուսափել, եթե կողմերը ընտրեն դիվանագիտական ուղին։
«Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա պատժամիջոցների վերադարձից խուսափելու համար։ Իմ կոչն Իրանին և մյուս տերություններին դիվանագիտություն կիրառելն ու վստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի դա հնարավոր լինի խուսափել», - ասել է նա Համաշխարհային կազմակերպությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է այս հարցի շուրջ ներգրավված բոլոր կողմերի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)