Եթե Ուկրաինայի զինված ուժերի իրավիճակը վատանա, «դժվար որոշումներ» կկայացվեն․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է «դժվար որոշումների» մասին, եթե ճակատում իրավիճակը վատանա, հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Յուլիա Պալիյչուկը։
Պալիյչուկի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ռազմական գործողությունների ավարտից և խաղաղ բանակցություններից հետո։ Հանդիպմանը մասնակցել են խմբակցության 230 անդամներից 150-ը։ Պատգամավորներից մի քանիսը զբաղված էին 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդակցություններով, մի քանիսը գործուղման մեջ էին։ Հոկտեմբերին սպասվում է խմբակցության նոր հանդիպում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)