Իռլանդիայի նախագահը կոչ է արել Իսրայելի դեմ իրականացնել միջազգային գործողություններ
Համաշխարհային Մամուլ
Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը հայտարարել է՝ ՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովի զեկույցը, որում եզրակացություն է արվել՝ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, «կարևոր» փաստաթուղթ է, որը պետք է հրահրի միջազգային գործողությունները, հաղորդում Է The Independent-ը:
«Ես ինքս կարծում եմ, որ գործողությունները, որոնք այժմ անհրաժեշտ են, ցեղասպանություն իրականացնողների և նրանց զենքով աջակցողներին հեռացնել է», - հայտարարել Է Իռլանդիայի նախագահը: «Մենք պետք է հաշվի առնենք նրանց բուն ՄԱԿ-ից հեռացնելու հարցը», - հավելել է պաշտոնյան։
Իռլանդիան, որտեղ շատերը զուգահեռներ են տեսնում Միացյալ Թագավորությունից անկախանալու համար երկրի պայքարի և պաղեստինցիների ինքնորոշման ձգտման միջև, անցյալ տարի ճանաչեց Պաղեստինյան պետականությունը: Երկիրը նաև պաշտոնապես պաշտպանել է Հարավային Աֆրիկայի հայցը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, որը մեղադրում Է Իսրայելին ցեղասպանության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան