«Կամավորների կոալիցիայի» զորքերը չեն «վտանգի իրենց կյանքը» Ուկրաինայում․ Ջոնսոն
Աշխարհ
«Կամավորների կոալիցիայի» զինծառայողները եթե ուղարկվեն Ուկրաինա, անմիջականորեն չեն մասնակցի մարտական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Kyiv Independent-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «կամավորների կոալիցիան» չի կռվի։ «Զինվորները չեն վտանգի իրենց կյանքը», -վստահեցրել է Ջոնսոնը։
«Նրանք կներգրավվեն լոգիստիկայում, մարզումներում և աջակցություն ցուցաբերելու համար օգտակար ցանկացած այլ գործում», - ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)